Հետևեք մեզ։

14 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի որոշ հասցեներում

09:00, 10 մայիս 2024
14 ժամ ջուր չի լինելու Երևանի, Կոտայքի և Արմավիրի մարզերի որոշ հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

 

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի, 

 

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի,

 

Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի և նրբանցքների,

 

Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: