Հետևեք մեզ։

Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակը

09:34, 10 մայիս 2024
Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակը

Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո: Այս մասին հայտնի է դարձել մրցույթի երկրորդ կիսաեզրափակչից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին հաջորդող վիճակահանության ժամանակ: 

Մայիսի 11-ին կայանալիք եզրափակչում են Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսենբուրգը, Նիդերլանդները, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան, Իռլանդիան, Լատվիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Իտալիան, Սերբիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Հայաստանը, Կիպրոսը, Շվեյցարիան, Սլովենիան, Խորվաթիան, Վրաստանը, Ֆրանսիան եւ Ավստրիան: