Հաղթանակի օրվան նվիրված բազմամարդ երթ է անցկացվել Աբովյան համայնքում։
Ավանդույթի ուժով դեպի Հայրենական պատերազմի անմար կրակ ու արցախյան բոլոր պատերազմների նահատակների հավերժացնող հուշահամալիր են բարձրացել հազարավոր քաղաքացիներ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ։
«Մայսիի իննը մեր ժողովրդի մասնակցությամբ հաղթանակի օրն է, և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մենք շատ հերոսներ ենք տվել, ազգը պայքարել է, կռվել, հաղթել ու հասել խաղաղության։ Մենք իրավունք չունենք մոռանալու մեր հերոսներին, պետք է կարողնանաք ուղղել մեր մեջքը, հաղթանակներն ու խաղաղությունները չմոռանանք և ամեն ինչ լավ կլինի»,-ասել է Գագիկ Ծառուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․