Հետևեք մեզ։

Երևանում ոստիկանները ձերբակալել են բլոգեր Միկա Բադալյանին

12:22, 10 մայիս 2024
Երևանում ոստիկանները ձերբակալել են բլոգեր Միկա Բադալյանին

Երևանում ոստիկանները ձերբակալել են բլոգեր Միկա Բադալյանին, այս մասին վերջինս հայտնել է տելեգրամի իր ալիքում։

«Բարեկամներ, հենց հիմա ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ինձ բերման է ենթարկում, սպասենք նորություններին, ինձ տանում են ոստիկանության Կենտրոնի բաժին»,-գրում է բլոգերը։