Ղազախստանի Ալմաթի քաղաքում մեկնարկել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշվում է, որ երկկողմ հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։
Միրզոյան-Բայրամով նախորդ հանդիպումը կայացել էր փետրվարի 28-29-ը Բեռլինում։