Հետևեք մեզ։

Հանրապետությունում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

15:19, 10 մայիս 2024
Հանրապետությունում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Մայիսի 10-ի երեկոյան ժամերին, 11-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝  նշելով, որ օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Մայիսի 10-ի ցերեկը, 11-15-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ կդիտվի անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: