«Մեր քաղաքականությունը հիմնված է միջազգային իրավունքի և արդարության վրա։ Եթե այսօր կրկին տեսնում ենք, որ Հայաստանում ռեւանշիստները գլուխ են բարձրացնում, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, եթե տեսնում ենք, որ այդ զենքերը հասել են կրիտիկական աստիճանի, ապա թող ոչ ոք մեզանից չնեղանա»,-այս մասին Շուշիում ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ նա այս մասին ասել է Շուշիում, երբ ադրբեջանցինմերին բանալիներ է հանձնել այնտեղ բնակություն հաստատելու համար։
«Բոլորը գիտեն, թե ինչի ենք մենք ընդունակ, ինչի է ընդունակ մեր բանակը և որքան ուժեղ է մեր կամքը։ Մեզ ոչ ոք չի կարող դիմակայել»,- նշել է նա։