Հետևեք մեզ։

Վաղը ծրագրեր կկազմվեն, կիրակի տեղի կունենա հանրահավաք (տեսանյութ)

20:54, 10 մայիս 2024
Վաղը ծրագրեր կկազմվեն, կիրակի տեղի կունենա հանրահավաք (տեսանյութ)

Վաղը Հայաստանի 10 վայրերում՝ Երևանում ևմարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այս մասին այսօր Հանրապետության Հրապարակում  հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Նոր ստեղծված դիվանագիտական խորհրդին ուզում եմ հանձնարարել մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և սահմանագծման անընդհատականությունը»,-ասաց նա։

Սրբազանը տեղեկացրեց, որ վաղը հանրահավաք չի նախատեսվում․ 

«Վաղը հանրահավաք նախատեսված չէ, ծրագրային աշխատանքներ են արվելու։ Կիրակի ժամը 18։30-ին Հրապարակում հանդիպում ենք»։