Հետևեք մեզ։

Ես՝ որպես տուն, տեղ, որդի կորցրած մարդ, գումար եմ ստացել և բանկով բնակարան գնել, ինչ գնով ես եմ ձեռք բերել բնակարանը, այն նույն գնով իրենք կրկնակին ձեռք բերեն․ զոհված զինծառայողի հայր

18:08, 14 ապրիլ 2023
Ես՝ որպես տուն, տեղ, որդի կորցրած մարդ, գումար եմ ստացել և բանկով բնակարան գնել, ինչ գնով ես եմ ձեռք բերել բնակարանը, այն նույն գնով իրենք կրկնակին ձեռք բերեն․ զոհված զինծառայողի հայր

Մենք ծնողների այն տեսակն ենք, որոնք մինչև իրենց կյանքի վերջ պայքարելու են այս իշխանության դեմ։ Այս մասին այսօր՝ Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։

 

Հարցին, թե իշխանական լրատվամիջոցը գրել է, թե Ռոբերտ Քոչարյանն իրենց տուն է նվիրել, Սահակյանն ասաց․«Ցավի տեր մարդիկ ենք, այ անամոթներ, կգաք, այդ բնակարանը կնվիրեմ ձեզ, թող ձեր լակոտներն ապրեն այդ տանը։  Ես ուզում եմ իմ տղայի չլինելու հանգամանքները պարզել, թե իմ տղային ու լավագույն տղերքին ինչի համար են տարել։ Լավ հայ չէի՞ն, թե շատ հայրենասեր էին, ուզում էին այդ սերուցքը վերացնել։  Եթե դեմս լիներ կոկորդը կկրծեի, Վահագն Ալեքսանյան չէ, եթե անգամ իր պապան  գար»,-ասաց Սահակյանը, հավանաբար նկատի ունենալով, թե նվեր ստանալու բնակարանների լուրը տարածել է նա։

 

 
Հարցին, թե ինչպես է բնակարան ստացել, Սահակյանն ասաց, որ այդ հարցը մանրամասն կպատմի, նշելով, որ նախ ինքը կորցրել է  տուն, տեղ ու որդուն․ «Արցախի Կառավարության որոշմամբ՝ այն մարդիկ, ովքեր կորցրել են տուն, տեղ և ընտանիքի մեկ անդամի, որը հուղարկավորված է ՀՀ որևէ սրբավայրում, օժանդակության կարգով ԱՀ կառավարության կողմից տրամադրվել է  գումար, եթե իրավահաջորդները  2 հոգի են, տրվել է 20 մլն դրամ, եթե  3՝ 21, իսկ 4 և ավելին՝ 22 մլն դրամ, որից օգտվել եմ ես հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար։ Ես Երևանում եմ ձեռք բերել  բնակարան, իմ տղայի արյան փողը, որը կազմել է 14 մլն դրամ, գումարել եմ 20 մլն դրամին, գնացել եմ  «Հայբիզնեսբանկ»,  85000 դոլար տվել եմ տան տիրոջը, որից 1905 դոլար հետ են տվել ինձ մանրը։ Սրիկաներ, իմ տղայի արյան գնով ձեռք եմ բերել իմ բնարականը, ես կցանկանամ, որ այդ նույն արյան գնով իրենք կրկնակին ձեռք բերեն։ Ես էլ անձամբ կմտնեմ ու կշնորհավորեմ»,-ասաց Սահակյանը։