Հետևեք մեզ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Անվտանգության խորհրդին հորդորել է դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը

20:59, 10 մայիս 2024
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Անվտանգության խորհրդին հորդորել է դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով Անվտանգության խորհրդին հորդորում է կրկին դիտարկել Պաղեստինին որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու հարցը:
 
Բանաձևին կողմ է քվեարկել 143 պետություն, 9 երկիր դեմ է քվեարկել, այդ թվում՝ Արգենտինան, Հունգարիան, Իսրայելը, ԱՄՆ-ն և Չեխիան, 25-ը՝ ձեռնպահ: 
 
Փաստաթուղթը բաղկացած է 9 կետից: Նշվում է, որ բացառիկ հիմունքներով և առանց նախադեպ ստեղծելու անհրաժեշտ է Պաղեստինին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում օժտել մշտական անդամի մի շարք ընթացակարգային իրավունքներով: