Հետևեք մեզ։

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովին մասնակցել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը

21:18, 10 մայիս 2024
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովին մասնակցել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը

Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են առկա ու ապագա մարտահրավերները, և նախորոշվել են դրանց լուծմանը միտված գործողությունները։  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Անդրադարձ է կատարվել ապագա հրամանատարների, առաջնորդների ուսուցման և դաստիարակման արդի մեթոդներին։ Համաժողովի ընթացքում Արսեն Մանգասարյանը հանդիպել է գործընկեր կառույցների ղեկավարներին, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համագործակցության ընդլայնման վերաբերյալ։