Ուելսի իշխանուհի Քեյթը, ով բուժում է ստանում քաղցկեղից ազատվելու համար, «իրեն լավ է զգում», ասել է արքայազն Ուիլյամը Sky News-ի եթերում:
«Նա իրեն լավ է զգում», - ասել է նա Սենթ Մերիս կղզու Հյու Թաունի հիվանդանոց այցելության ժամանակ։
Ուելսի իշխանուհի Քեյթը մարտի 22-ին հայտնել էր, որ իր մոտ քաղցկեղ են ախտորոշել:
42-ամյա արքայադուստրը Քենսինգթոնյան պալատի հրապարակած տեսաուղերձում ասել էր, որ հիմա բուժման կուրս է անցնում։
Daily Mail թերթը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ արքայադուստրը ստիպված է եղել հրապարակայնացնել քաղցկեղի մասին տեղեկատվությունը՝ տեղեկատվության արտահոսքի սպառնալիքի պատճառով: