Հետևեք մեզ։

Ողբեգական ավտովթար՝ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին

22:21, 10 մայիս 2024
Ողբեգական ավտովթար՝ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին
Մայիսի 10-ին, ժամը 18:35-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ղ․, ծնված 2003 թ.) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1992 թ.)։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն․ Թ․-ն (ծնված 1958 թ․) մահացել են, իսկ մյուս ուղևոր Է․ Թ․-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել՝ բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: