Հետևեք մեզ։

Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը

22:26, 10 մայիս 2024
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը

Կայացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ տարեկան համագումարը։ 

Համագումարի ընթացքում մասնակից 45 պատվիրակները ՀԿԽԸ նախագահի պաշտոնում առաջադրել են ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Ներսիսյանի թեկնածությունը։ Փակ գաղտնի քվեարկությամբ 45 կողմ արդյունքով՝ բացարձակ միաձայն, նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը։

Դավիթ Ներսիսյանը Հայկական Կարմիր խաչի ընկերությունում գործունեությունը սկսել է 2012 թվականից, որպես կամավոր, ապա աշխատել է ՀԿԽԸ Բնակչության տեղաշարժի բաժնում։ 

Հետո զբաղեցրել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

ՀԿԽԸ 28-րդ համագումարին մասնակցել են Կարմիր խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ։