Հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասին։
«Բարև բոլորին, ես Կիլիանն եմ: Ես ուզում եմ զրուցել ձեզ հետ: Միշտ ասել եմ, որ կցանկանայի խոսել ձեզ հետ, երբ ժամանակը գա։ Ցանկանում եմ բոլորիդ հայտնել, որ իմ վերջին մրցաշրջանն անցկացնում եմ ՊՍԺ-ում։ Ես չեմ երկարաձգի պայմանագիրս, ուստի այս ճանապարհորդությունը կավարտվի մի քանի շաբաթից։
Կիրակի օրը «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կանցկացնեմ իմ վերջին հանդիպումը։ Ես շատ հույզեր ունեմ, քանի որ հնարավորություն և մեծ պատիվ եմ ունեցել ներկայացնելու Ֆրանսիայի ամենամեծ ակումբը՝ աշխարհի լավագույններից մեկը։ Ես եղել եմ պատմության լավագույն խաղացողների հետ, որոնցից մի քանիսը մեծ չեմպիոններ են»,-գրել է նա։