Երկիր մոլորակի վրա շատ ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել, փոթորիկը կարող է տևել 20-ից 40 ժամ, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«Մագնիսական փոթորիկը սկսվել է Երկիր մոլորակը ընկղմված է պլազմային ամպի մեջ, այն կարող է տևել ավելի քան մեկ օր»,-ասել է մասնագետը։
Մագնիսական փոթորիկների հզորությունը գնահատվում է հինգ բալանոց սանդղակով։ G1 մակարդակի փոթորիկները համարվում են ամենաթույլը, դրանք գրեթե չեն ազդում էլեկտրական սարքերի աշխատանքի վրա: G3 մակարդակը սաստիկ փոթորիկ է, այն ուղղակիորեն ազդում է էներգահամակարգերի վրա և ընդհատումներ է առաջացնում արբանյակային նավիգացիայի և ռադիոհաղորդակցության մեջ: Առավելագույն մակարդակը G5-ն է, որի պարագայում հնարավոր են լայնածավալ խնդիրներ էլեկտրացանցերի, արբանյակների ու ռադիոկապի աշխատանքնքերի հետ կապված։
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Բոգաչովն ասել էր, որ երեք օրվա ընթացքում Արևը դուրս է մղել պլազմայի չորս բացառիկ մեծ ամպեր, որոնց մի մասը կմիավորվի մեկ ավելի մեծ օբյեկտի մեջ և կհարվածի Երկրի մագնիսական դաշտին մայիսի 11-ի գիշերը: