Երեկ Հանրապետության Հրապարակում Բագրատ Սրբազանը կոչ արեց խաղաղ հնազանդության ակցիաներ իրականացնել։
Այսօր Երևանի մի շարք հատվածներում՝ Հաղթանակի կամրջի հարակից տարածքում, Թբիլիսյան խճուղում՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի և Գայի արձանի մոտակա հատվածում քաղաքացիերը ճանապարհ են փակել։ Մեծ թվով ոստիկաններ փորձում են բացել ճանապարհը և բաժիններ են տեղափոխում քաղաքացիներին։
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումն էլ հայտնում է, որ «Էջմիածին դաշինքի» ավագանու անդամները, ովքեր պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող Փաշինյանին` «սուրճ խմելու», բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: