«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հայտնում է, որ «Էջմիածին դաշինքի» ավագանու անդամները, ովքեր պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող Փաշինյանին` «սուրճ խմելու», բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
«Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ բերման ենթարկվածներին ոստիկանությունում ցանկանում են պահել մինչև Փաշինյանի այցի ավարտը և հեռանալը: Ձերբակալվածների մոտ արդեն ուղևորվել են փաստաբանները»: