«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ ՔՊ-ականների դեպքում «արդար պայքար» է համարվում, մյուսների դեպքում «լափամանի կռիվ» է:
Խոսենք փաստերով: Երբ 2018թ.-ին Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները «թավշյա հեղափոխություն» էին անում՝ փողոցներ փակելով, համալսարաններ ու ռադիոտուն մտնելով, նրանց դեպքում, դա համարվում էր պայքար՝ ընդդեմ ոչ ժողովրդավար բարքերի, թալանի, իշխանական կամայականությունների. իսկ հիմա, երբ նրանց վարած կործանարար, հայրենիք հանձնող եւ դավաճանական քաղաքականությունից դժգոհ մարդիկ են իրենց բողոքի ձայնը բարձրացնում ու անհնազանդության ակցիաներ անում, ՔՊ-ականները դա բնութագրում են՝ «կռիվ լափամանի համար»:
Հիմա ի՞նչ, ստացվում է՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանն ու իր փոքրաքանակ թիմակիցները «լափամանի» կռի՞վ էին տալիս»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։