Հետևեք մեզ։

Ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը Ռուսաստանում մեկուսարանից լուսանկար է հրապարակել

16:52, 11 մայիս 2024
Ես գալու եմ քո հետևից. Տիգրան Ուրիխանյանը Ռուսաստանում մեկուսարանից լուսանկար է հրապարակել

ՌԴ-ում ձերբակալված Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում մեկուսարանից լուսանկար է հրապարակել` գրելով.

«Մեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը: 

Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հետախուզում էր հարուցվել  ՀՀ ՔՕ 442 հոդվածի հատկանիշներով` այն է պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը: