Հետևեք մեզ։

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ արցախցի 150 երիտասարդ Ծաղկաձորում մասնակցում է եռօրյա ֆորումի (տեսանյութ)

20:16, 11 մայիս 2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ արցախցի 150 երիտասարդ Ծաղկաձորում մասնակցում է եռօրյա ֆորումի (տեսանյութ)

Արցախցի հայրենակիցների հոգսերն ու խնդիրները շարունակում են մնալ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում, ում աջակցությամբ էլ Ծաղկաձորում մեկնարկել է «Արցախ-Հայաստան» համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումը։

Նշված ֆորումին մասնակցում է 150 երիտասարդ, օրերը կանցկացնեն «Մուլտի ռեստ հաուս» հյուրանոցում։

Մասնակիցները բաժանվել են թիմերի, յուրաքանչյուր թիմ Արցախի քաղաքաներից մեկի անունով է։

Ֆորումի կազմակերպիչ Լիաննա Մանուկյանը ողջունել է մասնակիցներին․ «Ուրախ եմ, որ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ հավաքվելու հնարավորություն ունենք ու վստահ եմ, որ առաջիկայում մեզ շատ թեժ, ուրախ ու ջերմ օրեր են ստացվում»։

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն իր խոսքում ուրախություն է  հայտնել արցախցի երիտասարդներին տեսնելու համար և արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք է մաղթել․ «Առաջին հերթին ամենամեծ բանը, որը վստահ եմ այս միջոցառումը ձեզ տալու է, մարդկային շփումն է, էներգիան, դրական հույզերն ու անմոռանալի  հիշողությունները, որոնք այստեղից տանելու եք»։

Երիտասարդներն իրար բացահայտում են նորովի, և բոլորի երազանքը մեկն է՝ վերադառնալ Արցախ։

Երիտասարդները նշել են, որ չեն ուզում, որ որևէ հայ՝ տավուշցի, գեղարքունիքցի և այլ տարածքից, զգան այն, ինչ իրենք են զգացել։

Մանրամասները տեսանյութում․