Ադրբեջանի Լենքորան քաղաքում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել․այս մասին հայտնում է APA-ն՝ հղում անելով Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։ Երկրաշարժի բյուրոյի տվյալներով՝ տարածքում գրանցվել է 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Հիշեցնենք, որ ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.90⁰ և արևելյան երկայնության 48.88⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ։