44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը, այսօր Քննչական կոմիտեի դիմաց՝ իրենց բողոքի ակցիայի ժամանակ Hayastan.news-ի հետ զրույցում ասաց՝ իրենք այսօր արձանագրում են, որ ամբողջ իրավապահ համակարգը, ուժային կառույցները ամբողջապես մեկ մարդու ենթակայության ներքո են գործում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի։
«Ես չեմ կարողանում լռել, ո՞նց են կարողանում տանը նստած նայել այդ լուսանկարներին, ես չեմ կարող խոտի կարգավիճակով նստել և նայել այս ամենին»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ պետք է զոհված զինվորների ծնողները քաղաքական պայքար սկսեն և դրանով փորձեն այս իշխանություններին հեռացնել, քանի որ ինքն այսօր որդի չունի հենց այդ քաղաքականության պատճառով, ուստի նույն հարթության մեջ էլ ցանկանում է պատասխան պահանջել։ Դիտարկմանը, թե իշխանույթունները շահարկում են դա, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենց նպատակներն իրագործելու համար զոհվածների ծնողներին մղում են դեպի քաղաքականություն, Ալիսա Գևորգյանն ասաց․ « Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները մեզ շփոթում են իրենց հետ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում և սպասում են՝ ո՞վ ինչքա՞ն կվճարի և իրենց գործողությունները պայմանավորում են դրանով։ Իրենց էլ եմ հասկանում, որովհետև իրենց ամբողջ շրջապատը այդ տեսակի, այդ որակի մարդիկ են։ Իսկ քաղաքականությամբ զբաղվել՝ ասացի, որ իրավական հարթության մեջ այս հարցը լուծում ստանալ չի կարող, որովհետև այս իրավական համակարգը գտնվում է մեկ մարդու ձեռքում, իսկ այդ մեկ մարդուն իշխանությունից հեռացնելու համար քաղաքական պայքար է պետք։ Եթե 5 հ000 զոհի ծնողն էլ այսօր կանգնի մեր կողքին, մենք միայնակ այդ հարցին լուծում չենք կարող տալ։ Մեր հարցը կարող է լուծվել միայն այս խունտայի հեռացումից հետո»։
Մանրամասն՝ տեսանյութում.
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ