Հետևեք մեզ։

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է արցախցի 61-ամյա տղամարդու մարմին․ Shamshyan.com

22:51, 11 մայիս 2024
Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է արցախցի 61-ամյա տղամարդու մարմին․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնությունից, ովքեր հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղուց մոտ 70 մ հյուսիս՝ գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետության բնակիչ, 61-ամյա Վահան Հ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։