Հետևեք մեզ։

Խոշոր վթար Մյասնիկյան պողոտայում․ երթևեկությունը կաթվածահար է (տեսանյութ)

23:25, 11 մայիս 2024

Երևանի Մյասնիկյան պողոտայում խոշոր վթար է տեղի ունեցել։ Կենտրոնից դեպի Ավան ու Նոր Նորք բարձրացող հատվածում իրար է բախվել չորս մեքենա, որոնցից մեկը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին։ Մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարների ու շտապօգնության բրիգադները, նախնական տվյալներով՝ կային վիրավորներ, սակայն պարզվել է, որ տուժածներ չկան։

Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է։