Եկել է երկիրը տիղմից ու վարձկաններից մաքրելու ժամանակը․ գրել է ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Սա իշխանությունների բերածո, Բրյուսովի ոչ լեգիտիմ ռեկտորն է՝ Դավիթ Գյուրջինյանը։ Բրյուսովի զավթում օպերարացիան կազմակերվել էր նաև սրա համար՝ ունենալու մի տեղապահ-հանձնակատար, որը Բրյուսովը կմաքրի ընդդիմադիր դասախոսներից, բուհի դռները կփակի ուսանողների առջև, նաև հարկ եղած դեպքում, աշխատասենյակի պատշգամբից ծիկրակելով, կնկարի ու 37 թվի հնագույն «անհնազանդ» ուսանողների դոսյե կհավաքի իր ու հավանաբար ԱԱԾ-ի համար։
Նողկալին մեղմ բառ է զգացումներս արտահայտելու համար։ Այսպիսի որակների վրա է հենվում, ավելի շուտ՝ երերում իշխանությունը․․․
Եկել է սանիտարիայի ժամանակը, եկել է մաքրվելու ու մեզ գտնելու ժամանակը, եկել է բարոյական մարդկանց ժամանակը․ երկիրը տիղմից ու վարձկաններից մաքրելու ժամանակը․․․»,-գրել է պատգամավորն ու կից հրապարակել տեսանյութը։