ԱՄՆ-ում վիրահատությունից մոտ երկու ամիս անց մահացել է այն մարդը, ով աշխարհում առաջինն է փոխպատվաստվել գենետիկորեն մոդիֆիկացված խոզի երիկամով, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
«Մասաչուսեթսից մի տղամարդ, ով ստացել է խոզի երիկամի աշխարհում առաջին փոխպատվաստումը, մահացել է... Հիվանդանոցը հայտնել է Սլեյմանի մահվան մասին շաբաթ օրը՝ փոխպատվաստումը ստանալուց երկու ամիս անց»,- ասվում է հեռուստաալիքի կայքում տեղադրված գրառման մեջ:
ԱՄՆ-ում խոզի երիկամով փոխպատվաստված մարդը մահացել է
14:25, 12 մայիս 2024