Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 14-ին, ժամը 17:15-ին ահազանգ է ստացել, որ Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող թունելում բեռնատարն արգելափակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Foton» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ռ. Մ․, ծնված 1987 թ․, ԻԻՀ քաղաքացի) թափքը բախվել է թունելի վերին հատվածին և արգելափակվել։
Նշվում է, որ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարը։