Վեհափառի հետ միշտ էլ հանդիպում ենք, ինչ խնդիր կա, որ վայրկյանին Վեհափառը ցանկանում է, մենք ենք խնդրում, հանդիպում ենք, նորմալ չէ՞: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը պատարագից հետո` անդադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որ ինքը նախօրեին հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Գարեգին Բ-ի հետ:
Հարցին, թե քննարկել են իրավիճակը, այսօրվա հանրահավաքի հետ կապված հարցեր, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց․ «Երբեք, երբեք»։
Նա այլ հարցերի չպատասխանեց և քաղաքացիներին այսօր ժամը 18։30-ին հրավիրեց Հրապարակ՝ հանրահավաքի։