Հետևեք մեզ։

Ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձնելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

20:26, 12 մայիս 2024
Ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձնելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Երկու անգամ` մեկը պլանավորած, մյուսը` ոչ, հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ և վերջինս չի մերժել միանալ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին։

Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը և այնուհետև հայտարարեց, որ ինքը պատրաստ է ցանկացած պատասխանատվություն ստանձնել։

«Ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվության Հայոց Հայրապետի օրհնությամբ, Աստծո կամքով ու մեր ժողովրդի ցանկությամբ, սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ իրավական դաշտում քննարկումներ են պետք, որոնք պարզ կլինեն կարծում եմ երկու օրից, որոնք կքննարկվեն և կներկայացվեն ձեզ։ Այդ հարցերը քննարկվելու են քաղաքական ուժերի հետ, այդ թվում նաև Քաղաքացիական պայմանագրի հետ»։