ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնանկ է արել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել պաշտպանության նախարար, հայտնում է Դաշնության խորհրդի տելեգրամյան ալիքը։
«Դաշնության խորհուրդը ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակել Անդրեյ Ռեմովիչ Բելոուսովին»,- ասված է հաղորդագրությունում։
Դաշնային խորհուրդը պետք է ոչ ուշ, քան մեկ շաբաթ անց նախագահին տեղեկացնի ներկայացված թեկնածության քննարկման արդյունքների մասին
65-ամյա Բելոուսովը տարբեր ժամանակներում զբաղեցրել է տարբեր պաշտոններ․ Վլադիմիր Պուտինի՝ տնտեսական հարցերով օգնականի, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի, ՌԴ կառավարության էկոնոմիկայի և ֆինանսների վարչության տնօրենի և այլ պաշտոններ։