ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդի քննարկմանը ներկայացրել է արտաքին գործերի նախարարի թեկնածությունը։ Նա առաջարկել է Սերգեյ Լավրովին վերանշանակել այս պաշտոնում։ Այս մասին ասվում է Դաշնության խորհրդի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
2023 թվականի դեկտեմբերին Լավրովը, ով այն ժամանակ գրեթե 20 տարի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, զարմացած էր իր աշխատանքի տեւողության մասին հարցից։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետն ընդգծել էր, որ ծառայում է Ռուսաստանի Դաշնությանը «այնքան ժամանակ, քանի դեռ երկրին պետք է»։
Դաշնային խորհուրդը պետք է ոչ ուշ, քան մեկ շաբաթ անց նախագահին տեղեկացնի ներկայացված թեկնածության քննարկման արդյունքների մասին։ Հաստատվելու դեպքում նախարարը նշանակվում է նախագահի հրամանագրով։
Լավրովը պաշտոնավարում է 2004 թվականից՝ ավելի երկար, քան ԽՍՀՄ փլուզումից հետո այս պաշտոնում նշանակվախ որևէ մեկը։