Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պագամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօրվա հանրահավաքի ժամանակ ցուցադրված տեսանյութին, որում ցուցադրել են Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակներում արած հայտարարությունները:
«Երբ ասելիք չունես և սին ես ամբողջ քո էությամբ, ապա մարդկանց պետք է զբաղեցնել Վարչապետի տարբեր ժամանակների և իրավիճակների վերաբերյալ ելույթներով։
Ինչպես նաև պետք է մանիպուլյատիվ ելույթներ ունենալ պատարագային մոնոտոն ձայնով։
Եվ ինչո՞ւ է պետք խոսել այնպիսի թեմաներից, որոնցից խելքդ չի կտրում։ Այ դա ինձ համար մնում է հանելուկ:
Եվ առաջարկում եմ ազնվորեն խոստովանել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ի սկզբանե այլ բովանդակություն ուներ, որը հիմա բացահայտվում է Հանրապետության հրապարակում»,- գրել է նա: