Երևան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների 134 մասնակից է տարվել ոստիկանության տարբեր բաժիններ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ -ից:
Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ Ոստիկանի օրինական պահանջը չկատարելը: