Հետևեք մեզ։

Լրագրողին «տականք» անվանած Երևանի հատուկ նշանակության գումարտակի հրամանատարի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել (տեսանյութ)

13:41, 13 մայիս 2024
Լրագրողին «տականք» անվանած Երևանի հատուկ նշանակության գումարտակի հրամանատարի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել (տեսանյութ)

Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, նա վիրավորել է լրագրող Հասմիկ Առաքելանին։

Hayastan.news-ի հետ զրույցում Առաքելյանն ասաց, որ այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ արձագանքնել է ոստիկանների գործողություններին և արձանագրել դրանք որպես լրագրող․ 

«Ակցիայի ժամանակ 44-օրյա պատերազմում զոհված զինվոր Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ տիկին Գոհարն, ամոթանք էր տալիս կարմիր բերետներին, որ փորձում էին քաղաքացիներին տանել իրենց բողոքի ակցիայի վայրից։ Այդ ընթացքում տիկին Գոհարն ասաց՝ թքեմ ձեր երեսին, կարմիրբերետավորը պտտվեց, ասաց՝ քո երեսին քթի։ Ես այդ պահին ականատես էի, ասացի սրբապիղծներ, զոհվածի զինվորի մորն այսինչ բառեր եք ասում, և այդ ժամանակ կարմիրբերետավորների հրամանատարը մոտեցավ, անուն- ազգանունս ճշտեց, ապա ասաց՝ Հասմիկ Առաքելյան․ սրբազպիղծը դուք եք, Հասմիկ Առաքելյան, դուք տականք եք»,- պատմեց Առաքելյանը։

Ոստիկանի գործողությունները ցուցադրող տեսանյութը՝ Telegram-ում։