Հետևեք մեզ։

Ես Բագրատ Սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, բայց նա իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ․ ՔՊ-ական Վահե Ղալումյան

14:13, 13 մայիս 2024
Ես Բագրատ Սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, բայց նա իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ․ ՔՊ-ական Վահե Ղալումյան

Բագրատ Սրբազանն իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ, բայց իմ կարծիքով, անհաջող մեկնարկ է արել: Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը: 

Հարցին, թե պատրա՞ստ է ընդունել Բագրատ Սրբազանի սուրճ խմելու հրավերը, Ղալումյանն ասաց․

«Ես Բագրատ Սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, մենք բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, բայց վերջերս հարաբերությունները սառել են»։