Հետևեք մեզ։

Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են

14:34, 13 մայիս 2024
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։

ԿԸՀ-ից  հայտնում են, որ նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։

ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։