Հետևեք մեզ։

Բագրատ սրբազանն ԱԺ շենք չմտավ. անձնագիրը մոտը չէր

15:06, 13 մայիս 2024
Բագրատ սրբազանն ԱԺ շենք չմտավ. անձնագիրը մոտը չէր

Բագրատ Սրբազանը ԱԺ-ի դիմաց հայտարարեց, որ մտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի սենյակում սուրճ խմելու: ԱԺ մուտքի մոտ ոստիկանները մի պահ թույլ չէին տալիս պատգամավորներ Գառնիկ Դանիելյանին և Արթուր Սարգսյանին ներս մտնել: Արդեն ներսում պատգամավորներին ԱԺ ՊՊԾ աշխատողները հայտնեցին, որ ԱԺ մուտքը թույլ տալու համար Բագրատ Սրբազանի անձը հաստատող փաստաթուղթ է պետք: Տավուշի թեմի առաջնորդը հայտնեց, որ անձնագիրն իր մոտ չէ և շարունակեց երթը: