Հետևեք մեզ։

Նոր Նորքից ոստիկանները բերման են ենթարկել անչափահասների

19:35, 13 մայիս 2024
Նոր Նորքից ոստիկանները բերման են ենթարկել անչափահասների

Նոր Նորքի 1-ին զանգվածից ոստիկանները բերման են ենթարկել երկու անչափահաս տղաների: Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը տեսագրություն է հրապարակել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առավոտից  խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բերման էր ենթարկվել 156 քաղաքացի՝ այդ թվում անչափահասներ: Ժամեր անց ՆԳՆ-ից տեղեկացանք, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել: Քաղաքացիները բերման էին ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):