Հետևեք մեզ։

Երևանի ավագանու նիստի օրակարգում է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

20:10, 13 մայիս 2024
Երևանի ավագանու նիստի օրակարգում է Երվանդ Մանարյանի արձանի տեղադրման հարցը

Վաղը՝ մայիսի 14-ին`ժամը 10:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստը։

Օրակարգում ընդգրկված է 29 հարց։ Դրանցից միայն երկուսն է զեկուցվող։

Զեկուցվող հարցերից են Սվետլանա Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման, ինչպես նաև Երվանդ Մանարյանի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին հարցերը։