Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի մասին և կոչ է արել մեծացնել ռազմական օգնությունը Կիևին։ «Ուկրաինայում իրավիճակը ճգնաժամային է: Վտանգված է ոչ միայն Ուկրաինայի անվտանգությունը, այլև մեր անվտանգությունը: Մենք պետք է գործենք հիմա»,- ասել է նա Ստոկհոլմում հյուսիսային Եվրոպայի վարչապետների համատեղ ասուլիսում:
Նա հավելել է, որ Ֆինլանդիան արդեն համաձայնեցրել է Ուկրաինային ռազմական օգնության 24-րդ փաթեթի հատկացումը, սակայն չի հստակեցրել, թե ինչ է այն ներառում։ 188 միլիոն եվրոյի նախորդ փաթեթն ուղարկվել էր ապրիլի սկզբին։