Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նոր քարտուղար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի օրը մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը։
Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ հանդիպումը կայացել է տեսակոնֆերանսի միջոցով։
Ավելի վաղ ՌԴ նախագահը Շոյգուին նշանակել էր Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար։ Պաշտպանության նախարարի պաշտոնում Պուտինն առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը, ով նախկինում զբաղեցրել է կառավարության առաջին փոխվարչապետի պաշտոնը։
Շոյգուն մասնակցել է Անվտանգության խորհրդի անդամների հետ Պուտինի հանդիպմանը
23:18, 13 մայիս 2024