Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ կապված ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի՝ Վրաստան կատարած այցի հետ, հայտարարում է, որ Բիձինա Իվանիշվիլիին առաջարկել են հանդիպել, ինչից Իվանիշվիլին հրաժարվել է։
Կոբախիձեն հայտնել է, որ վերջին ամիսներին եղել են դեպքեր, երբ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել այլ օտարերկրյա դիվանագետների և քաղաքական գործիչների հետ։
Ըստ Կոբախիձեի՝ մերժման պատճառը բոլոր դեպքերում նույնն է եղել, որ Բիձինա Իվանիշվիլին շանտաժի տակ չի անցկացնի որևէ հանդիպում։
«Նախ, ինքը՝ Բիձինա Իվանիշվիլին, հետաքրքրված չէ այս հարցով (պատժամիջոցներով), քանի որ նա այդ հարցը համարում է անլուրջ։ Ինչ վերաբերում է Օ’Բրայենի այցին, կարող եմ հաստատել, որ Բիձինա Իվանիշվիլիին խնդրել են հանդիպել, ինչին Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է։ Սա ուներ իր բացատրությունն ու սահմանումը։ Բացի այդ, անցած ամիսների ընթացքում եղել են նաև դեպքեր, երբ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել այլ օտարերկրյա դիվանագետների և քաղաքական գործիչների հետ։ Բոլոր դեպքերում մերժման պատճառը նույնն է եղել: Բիձինա Իվանիշվիլին պնդել է, որ ինքն արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ է։ Նա սառեցրել է 2 միլիարդ դոլարը, որը փաստացի վստահել է Արևմուտքին։ Հետևաբար, Բիձինա Իվանիշվիլիի դիրքորոշումն այն է, որ նա չի կարող շանտաժի տակ որևէ հանդիպում անցկացնել։ Բիձինա Իվանիշվիլին շանտաժի և սպառնալիքների պայմաններում չի կարող որևէ քայլ անել պետության դեմ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։