Հետևեք մեզ։

Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com

00:09, 14 մայիս 2024
Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 13-ին, Երևանում` Մոնթե Մելքոնյան փողոցում կառուցվող նոր էլիտար թաղամասի 18-հարկանի շենքի բակում, տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Արթուր Մ․-ն է։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կամ անզգուշաբար վայր է ընկել 11-րդ հարկից, կամ իրեն ցած է նետել։