Հետևեք մեզ։

Կարծեք թե, ծանր հոդված են «կարում». ըստ Մելիքյանի` Ադրբեջանի դրոշն այրելու համար Նիկոլյանին 4֊8 տարվա ազատազրկում է սպառնում

00:45, 15 ապրիլ 2023
Կարծեք թե, ծանր հոդված են «կարում». ըստ Մելիքյանի` Ադրբեջանի դրոշն այրելու համար Նիկոլյանին 4֊8 տարվա ազատազրկում է սպառնում

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այցելել է Շահումյանի բաժանմունք, որտեղ ձերբակալված է Ծանրամարտի առաջնությանն Ադրբեջանի դրոշն այրած դիզայներ Արամ Նիկոլյանը։

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ քաղաքացիներ են հավաքվում բաժանմունքի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու Արամ Նիկոլյանին։

 

«Բացի այդ, ես այստեղ իմացա, որ կարծեք թե ծանր հոդված են կարում, խուլիգանության հոդվածի 3֊րդ մաս, նախատեսվում է պատիժ 4֊8 տարի ժամկետով։ Ես չեմ նրա փաստաբանը, նրան չեմ ճանաչում, բայց եթե այդպես լինի, ես այդ որոշման տակ ստորագրած քննիչի լուսանկարը տեղադրելու եմ, որ երեխան, հարազատները իմանան, թե նա ինչպես է փող աշխատում»,֊ասաց Մելիքյանը։