ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը այս գիշեր այցելել է Ուկրաինա, որտեղ կհանդիպի ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կընդգծի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային շարունակական աջակցությունը։ Այս մասին հայտնում է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պետքարտուղարը կհանդիպի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիհալի և արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ՝ քննարկելու ռազմաճակատում առկա իրավիճակը, անվտանգության և տնտեսության ոլորտում ամերիկյան նոր օգնության ազդեցությունը, անվտանգության և այլ որոտներում երկարաժամկետ պարտավորությունները, ինչպես նաև Ուկրաինայի տնտեսության վերականգնումն արագացնելու ուղղությամբ ընթացիկ աշխատանքները: