Հետևեք մեզ։

Պետք է չկոտրվեք, չբացակայեք Հայաստանից, ոչ մի տեղ մի գնացեք․ Գագիկ Ծառուկյանն՝ արցախցի երիտասարդներին (տեսանյութ)

16:00, 14 մայիս 2024
Պետք է չկոտրվեք, չբացակայեք Հայաստանից, ոչ մի տեղ մի գնացեք․ Գագիկ Ծառուկյանն՝ արցախցի երիտասարդներին (տեսանյութ)
 
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվել է «Արցախ-Հայաստան» համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումը։
 
«Պետք է չկոտրվեք, չբացակայեք Հայաստանից, ոչ մի տեղ մի գնացեք, դուք միայն ձեր երկրում եք ձեզ հզոր ու երջանիկ զգում, որտեղ էլ լինեք, ինչի էլ հասնեք, միևնույն է, այս համն ու հոտը, ավանդույթն այլ տեղ չկա»,-ֆորումի մասնակցիներին ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
 
Գագիկ Ծառուկյանն արցախցի երիտասարդների հետ զրուցել է տարբեր թեմաներից՝ Արցախին պատուհասած ողբերգությունից մինչև կուսակցական շահերի ստորադասում հավաքական ազգային շահին, համախմբված լինելու կենսական անհրաժեշտությունից մինչև հզոր դաշնակիցներ ունենալու կարևորություն:
 
Մասնակիցները Գագիկ Ծառուկյանին հարցրել են նաև նրա հաջողության գաղտնիքի, Հիսուս Քրիստոսի արձանի և այլ թեմաների մասին։
 
Մանրամասները՝ տեսանյութում․
 
 

Վերլուծական