Հետևեք մեզ։

ԳՇ պետի երեխաների՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկության աղբյուրը հենց ԳՇ պետն է․ փաստաթուղթ

16:58, 14 մայիս 2024
ԳՇ պետի երեխաների՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկության աղբյուրը հենց ԳՇ պետն է․ փաստաթուղթ

Պաշտպանության նախարարությունը հերքում է տարածել ՀՀ ՊՆ ԳՇ պետին առնչվող, հերքել է մի լուր, որը սխալ չէ և որի աղբյուրը Էդվարդ Ասրյանն է։

Սոցցանցում գրառում է արվել, որ ՀՀ ԳՇ պետի որդին ՌԴ քաղաքացի է։ Այս տեղեկության աղբյուրը հանդիսանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված փաստաթուղթը, որը ներկայացրել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։ Փաստաթուղթը ներկայացվել է 2020 թվականի մայիսի 26-ին։ 2021-ին ներկայացրած 2020-ի վերաբերյալ հայտարարագրում ևս Ասրյանը հայտնել է, որ ընտանիքի անդմաները ՌԴ քաղաքացիներ են։ 2022-ին ևս, երբ ԳՇ պետի պաշտոնն է ստանձնել, Ասրյանը հայտնել է, որ ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացիներ են․ և ՀՀ քաղաքացիության մասին որևէ նշում չի արել։

 

 

ԳՇ պետ դառնալուց հետո՝ 2022-ի վերաբերյալ 2023-ին ներկայացրած հայտարարագրում, Ասրյանը հայտնել է, որ կինը ՀՀ քաղաքացի է։ Այդ ժամանակ այլևս պաշտպանված են էին անչափահասների վերաբերյալ տեղեկությունները և երեխանների քաղաքացիության մասին տվյալները հասանելի չեն։

Պաշտպանության նախարարությունը առանց աղբյուր նշելու հայտնել է, թե «սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր կեղծ և մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններ են շրջանառում ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ»։ Թե ով է նման ԳՇ պետի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկություն տարածել Hayastan.news-ին չհաջողվեց գտնել  ո՛չ լուրը, և ո՛չ էլ, բնականաբար, աղբյուրը։ Հավանաբար, մանիպուլյատիվ հերքմամբ՝ ՊՆ-ն ավելորդ չէր համարել շրջանառել, որ ԳՇ պետը ՀՀ քաղաքացի է։ Թե ինչու է դա անհրաժեշտ ասել, էական չէ։

Ինչ վերաբերում է ընտանիքի անդամներին, ապա ՊՆ-ն հայտնել է․ «Անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը:  ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են: ԳՇ պետի կինն ու երեխաները ոչ միայն ունեն ՀՀ քաղաքացիություն, այլև 2006 թվականից մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում: ԳՇ պետի որդին զինապարտ է և  ներգրավված է ՀՀ ԶՈՒ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին»:

ԳՇ պետի տրամադրած լուրը մանիպուլյատիվ որակող ՊՆ-ին ես մեկ անգամ հիշեցնենք, որ երեխաների՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկության աղբյուրը Էսվարդ Ասրյանն է։