Հետևեք մեզ։

Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ). News.am

17:48, 14 մայիս 2024
Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ). News.am
Չի կարող 70-80 հազար մարդ հավաքվել եւ հաջորդ օրը այդ շարժումը մարի, չի կարող նման բան լինել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Մենք ամեն օր տեսնում ենք, որ ոչ թե մարում է, այլ նոր մարդիկ են միանում: Մարդիկ կան, որ արագ փոփոխությունների ակնկալիքներ ունեն, մենք ոչ պակաս ուզում ենք, որ դա տեղի ունենա, բայց կան գործընթացներ, կան քայլեր, որոնք պարտադիր պետք է արվեն: Իմպիչմենթի գործընթաց կա: Այս ընթացքում նաեւ տնային աշխատանք կ անելու: Մենք մի քանի օր է, որ Երեւանում ենք եւ տնային աշխատանքը պետք է կատարենք: Իմպիչմենթի գործընթացը եւս տարվում է»,-ասաց նա:

Հարցին՝ ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն, Գառնիկ Դանիելյանն ասաց. «Այսօր ամենաբարձր վարկանիշն ունի Բագրատ Սրբազանը, ինձ համար թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Բոլոր շերտերը հարգում, ընդունում են իր անցած ուղին, իր տեսակը: Առնվազն ինձ համար դա ակնհայտ է»: