Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
ՆԻստին ներկա է եղել 116 պատգամավոր։ Նախագծին կողմ է քվեարկել խորհրդարանի 84 պատգամավոր, դեմ է քվեարկել 30 պատգամավոր։
Փոփոխությունները նախատեսում են ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և լրատվամիջոցների գրանցումը որպես «օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություններ»՝ արտերկրից ստացված որոշակի եկամուտ ունենալու դեպքում` ավելի քան 20 տոկոս։
Օրենքի նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով համարվում է «օտար տերության շահերն իրականացնող կազմակերպություն», պետք է գրանցվի հանրային ռեգիստրում նույն անունով տվյալների բազայում։ Գրանցման պահին անհրաժեշտ կլինի արտացոլել ստացված եկամուտը։
Միաժամանակ, փոփոխություններով կազմակերպությունները պարտավորություն կունենան ամեն տարի լրացնել ֆինանսական հայտարարագիրը։ Օրենքի նախագիծը արդարադատության նախարարությանը լիազորում է ցանկացած պահի իրականացնել խնդրի ուսումնասիրություն և ուսումնասիրություն-մոնիթորինգ՝ «օտարերկրյա տերության շահեր կրող կազմակերպությանը» բացահայտելու նպատակով։
Բացի այդ, ըստ նախագծի, մշտադիտարկում սկսելու համար հիմք կհանդիսանա Արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը և Արդարադատության նախարարության ներկայացված գրավոր հայտարարությունը, որը «պարունակում է համապատասխան տեղեկանք՝ կապված կոնկրետ կազմակերպության, օտարերկրյա տերության շահերի իրականացման հետ»։ Մշտադիտարկում իրականացնելու համար Արդարադատության նախարարության լիազորված անձը օրենքով սահմանված կարգով իրավունք կունենա փնտրել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ անձնական տվյալներ։ Նույն սուբյեկտի մոնիտորինգը թույլատրվելու է միայն վեց ամիսը մեկ անգամ։
Որպես «օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություն» գրանցումից խուսափելը կամ հայտարարագիրը չլրացնելու դեպքում կազմակերպությունը կտուգանվի 25 հազար լարիով։
Նախագիծը խորհրդարանը նախորդ տարի հետ էր կանչել՝ Թբիլիսում բողոքի ակցիաների ֆոնին, սակայն այս տարի երկրի իշխանությունը հայտնեց, որ նախագիծը հետ չի կանչելու, այն վրացական է, և եվրոպական չափանիշներին համապատասխան՝ պահանջում է թափանցիկություն։
Նախագահը նշել է, որ չի ստորագրելու օրենքի նախագիծը։
Միաժամանակ, Թբիլիսիի փողոցներով մեծ թվով ոստիկաններ են։ Բողոքի ակցիաները չի դադարում, խորհրդարանում պատգամավորներն են հարվածել միմյանց, իսկ ոստիկանությունը փողոցում կոչ է անում մնալ խաղաղ ցուցյի սահմաններում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ մեծաթիվ ոստիկաններ պատրաստվում են գործողությունների։